Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության, այսօր առավոտյան Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Թուրքիայի իր գործընկերոջ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների՝ Եգիպտոսի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտաքին գործերի նախարարների հետ։
Տեղեկության համաձայն՝ այս շփումների ընթացքում Իրանի արտգործնախարարը գործընկերներին ներկայացրել է Իրանի վերջին դիրքորոշումներն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը։
