Դանիել Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել, թե՞ ոչ. Դատալեքս համակարգում գործը չի երևում


Հասարակություն


«Վարչական դատավարության համակարգը էլեկտրոնային դարձնելու «առթիվ» Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ.-ից մուտքագրված գործերը, ինչը ոչ միայն առհասարակ զրկում է մասնագիտական հանրությանը պրակտիկային հետևելու հնարավորությունից, այլև ընտրություններին ընդառաջ ընտրական վեճերին հետևելու հնարավորությունից»,-գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա նշում է.

«Արդյունքում մենք չգիտենք, օրինակ, Դանիել Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել, թե՞ քիչ թե շատ իրական հայց է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի դեմ։

2021թ. ընտրությունների դատական պրակտիկայի մոնիթորինգով 105 վճիռ էինք արձանագրել, որով 070 անձնագրային կոդով Արցախի բնակիչները որպես ՀՀ քաղաքացի վիճարկել և ստացել էին ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորություն։

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք։

Այսպիսի նորություններ ժողովրդավարության բաստիոնից»։


Leave a Comment