Անցյալը մոռացողն ապագա չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


Տեսանյութ


Գագիկ Ծառուկյանի հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։

«Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։

Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։

Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները։

Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարևորը՝ չլինել անտարբեր և միասին, քայլ առ քայլ, կերտել փոփոխությունը»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

 


Leave a Comment