«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կարևոր սոցիալական ծրագիր, որը կուսակցությունն առաջարկում է քաղաքացիներին։
«Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ։ Մենք տեսնում ենք աղքատություն, որը վայել չէ 21-րդ դարին, Եվրոպային, մեր պես պոտենցիալով երկրին»,-ասել է նա։
Նա հավելել է՝ մշակել են ծրագիր, որով, օրինակ, 5 հոգանոց ընտանիքը կստանա ամսական 150 հազար դրամ, որպեսզի լուծի տնտեսական, առողջապահական և հացի հարցը։
Ծրագրով ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ Ներդրումներ կատարվելու են աշխարհի բոլոր ծայրերից։