Ռուսաստանի Տուապսե քաղաքում նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով բռնկված խոշոր հրդեհից հետո շարունակվում են մաքրման և վերականգնման լայնածավալ աշխատանքները։ Քաղաքի ափամերձ երեք հատվածներում արդեն հավաքվել և դուրս է բերվել ավելի քան 13 հազար խորանարդ մետր մազութ, ինչպես նաև նավթամթերքով աղտոտված հող և ջրամազութային խառնուրդ։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 13 հազար 333 խորանարդ մետր նավթամթերքի և աղտոտված զանգվածի մաքրում։Դեպքի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 790 մարդ և 48 միավոր տեխնիկա։ Միաժամանակ շարունակվում է հրդեհաշիջումը ծովային տերմինալի տարածքում, որտեղ կրակը դեռ ամբողջությամբ չի մարվել։
Հրդեհից հետո տարհանված բնակիչների մի մասը դեռևս չի վերադարձել իրենց տուն․ ներկայումս 85 մարդ շարունակում է մնալ հյուրանոցներում։ Տեղական իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին՝ փորձելով նվազեցնել ինչպես բնապահպանական, այնպես էլ բնակչության անվտանգության հետ կապված ռիսկերը։
