ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան ժողովրդի համար անուղղակի ծախսերն է՛լ ավելի մեծ են, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Պենտագոնը ստում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արկածախնդրությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 100 միլիարդ դոլար, ինչը 4 անգամ գերազանցում է հայտարարված գումարի չափին։ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական հաշիվը կազմում է 500 դոլար և արագորեն աճում է»,- գրել է նա։
Արաղչին հավելել է, որ «Իսրայելն առաջնահերթ» մոտեցումը նշանակում է «Միացյալ Նահանգները՝ վերջին հերթին»։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Իրանի հետ երկամսյա պատերազմում ծախսվել է 25 միլիարդ դոլար։ Իրանի դեմ գործողությունը գրեթե 50 միլիարդ դոլար է արժեցել ԱՄՆ-ի համար, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է Պենտագոնի հրապարակային գնահատականին, հայտնել էր CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
