Ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակ»-ի 2026 թվականի համար պայքարը գնալով ավելի բաց ու անկանխատեսելի է դառնում, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆոնին։
GOAL-ի ներկայացրած վարկանիշային աղյուսակում ուժեղ դիրքեր են գրավում մի շարք խաղացողներ, որոնք աչքի են ընկել եվրոպական մրցաշարերում։ Մասնավորապես՝ Լուիս Դիասը և Դեկլան Ռայսը զգալիորեն բարելավել են իրենց հնարավորությունները՝ տպավորիչ ելույթների շնորհիվ Չեմպիոնների լիգայում։
Այնուամենայնիվ, ըստ վարկանիշի, գլխավոր հավակնորդներից մեկը մնում է Հարի Քեյնը, ով շարունակում է համարվել մրցանակի հիմնական ֆավորիտ։
Լավ դիրքերում են նաև Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Լիոնել Մեսսին, Լամին Յամալը և Վինիսիուս Ժունիորը։ Ցուցակում ընդգրկված են նաև Վիտինյան, Մայքլ Օլիսեն, Ռաֆինյան, Խուլիան Ալվարեսը և Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշվում է, որ այս մրցաշրջանում վճռորոշ դեր կարող են ունենալ ոչ միայն ակումբային մրցաշարերը, այլև միջազգային խոշոր իրադարձությունները՝ ներառյալ աշխարհի առաջնությունն ու Աֆրիկայի ազգերի գավաթը, որոնք կարող են էապես ազդել վերջնական ընտրության վրա։
Վերլուծաբանների խոսքով՝ մրցավազքը բաց է մնում մինչև մրցաշրջանի ավարտը, և վերջնական հաղթողը կարող է որոշվել միայն ամռանը։
