ԵՄ էներգետիկ ճգնաժամը կարող է խանգարել եվրոպացիների ամառային արձակուրդներին

ԵՄ էներգետիկ ճգնաժամը կարող է խանգարել եվրոպացիների ամառային արձակուրդներին

Բրիտանական Politico պարբերականի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը կարող է ազդել եվրոպացիների ամառային ճանապարհորդությունների վրա։

ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը զգուշացրել է, որ ավիաընկերություններն արդեն սկսում են չեղարկել որոշ չվերթներ և ուղղություններ, միաժամանակ բարձրացնելով տոմսերի գները։ Նրա խոսքով՝ այս ամռանը ճանապարհորդությունները կարող են խաթարվել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կարող է ստիպված լինել օգտագործել էներգետիկ պաշարները և լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ անդամ երկրներին էներգակիրների գների աճի պայմաններում աջակցելու համար։

Միաժամանակ, էներգետիկ միջազգային կազմակերպությունները նախազգուշացրել են Եվրոպայում դիզելային վառելիքի և ավիակերոսինի հնարավոր դեֆիցիտի մասին, ինչը կարող է հանգեցնել թռիչքների չեղարկումների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment