Ադրբեջանի Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել՝ կապված Եվրախորհրդարանի բանաձևի հետ։
Փաստաթուղթը կարդացել է փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը։
Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսը դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։Կսկսվի նաև Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության անդամակցությունը դադարեցնելու գործընթացը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին՝ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի համար: