ԵՄ-ն դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը – armeniatoday.am

Եվրամիությունը դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը դատական համակարգի քաղաքականության պատճառով, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«Դադարեցրել ենք զարգացման ծրագրով բոլոր վճարումները, քանի որ կրկին արձանագրվում է հետընթաց դատական համակարգում։ Քանի դեռ դա չի շտկվել, երկիրը չի կարող ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցության շեմին գտնվող երկիրը պետք է «100%-ով լինի ԵՄ-ում» և չի կարող «նստել երկու աթոռի վրա»։

Ապրիլի 10-ին Politico-ն գրել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Սերբիային մինչև 1,5 մլրդ եվրո ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցնելու հնարավորությունը՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների համակարգային հետընթացի և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։

Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ պահանջները Սերբիայի նկատմամբ նպատակ ունեն նրան «հակադրելու» Ռուսաստանին։

Leave a Comment