Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.
Մայիսի 4-ին՝
▫️ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
▫️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
▫️Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
▫️Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև
▫️ Հանրապետության հրապարակը,
▫️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
▫️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
▫️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
▫️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
▫️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: