Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.
Մայիսի 5-ին՝
▫️ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
▫️Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
▫️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
▫️ Աթենքի փողոցը,
▫️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
▫️ Մաշտոցի պողոտան,
▫️Սայաթ-Նովայի պողոտան,
▫️ Աբովյան փողոցը
▫️Բաղրամյան փողոցը:
▫️ Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
▫️ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: