«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ երբեմնի կոշտ հայտարարություններով աչքի ընկած ուժերը այսօր, իր գնահատմամբ, հակասում են իրենց իսկ նախկին դիրքորոշումներին Արցախի հարցում։

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը հիմա էլ պնդում են, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ»,- գրել է Աբրահամյանը։

Leave a Comment