Shamshyan-ն այսօր հայտնել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Ավելի ուշ Երևանի Կենդանաբանական այգին պարզաբանող հաղորդագրություն է տարածել.
«Բարձր գնահատելով կրեատիվությունը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով:
Մեր զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս: Համոզվելու համար կարող եք այցելել այգի:
Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին:
Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կենդանիների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է»: