ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում Գերմանիայում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով դաշինքի ներսում իր աղբյուրներին։
Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը քննարկում է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման հարցը: Ըստ The Daily Telegraph-ի՝ ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է, հավանաբար, ի պատասխան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն մեկնաբանության, որ Իրանը նվաստացնում է ԱՄՆ-ին իր բանակցային մարտավարությամբ:
Ըստ թերթի՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը՝ ՆԱՏՕ-ի քաղաքական որոշումներ կայացնող գլխավոր մարմինը, որևէ քննարկում չի անցկացրել Գերմանիայում ամերիկյան զորքերի կրճատման վերաբերյալ: Ո՛չ Բեռլինը, ո՛չ էլ Վաշինգտոնը նման զարգացման մասին չեն ազդարարել: