Հոգեբույժ, հոգեթերապևտ և քնի մասնագետ Ելենա Կոլեսնիչենկոն բացատրել է, թե քանի ժամ քուն է անհրաժեշտ լավ առողջությունը պահպանելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Aif.ru-ն։
Կոլեսնիչենկոն նշել է, որ բազմաթիվ գնահատակններով 18-ից 60 տարեկան մարդիկ գիշերը պետք է քնեն առնվազն յոթ ժամ։ Միաժամանակ նա նշել է, որ անհատական կարիքները կարող են տարբեր լինել։ Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծ մասը կարիք ունի 7-9 ժամ քնի, մինչդեռ 65 տարեկանից բարձր մարդիկ՝ 8-9 ժամ։
Քնաբանը շեշտել է, որ քնի ժամերից բացի, կարևոր է հաշվի առնել դրա կանոնավորությունը: Նա կայուն քնի գրաֆիկը նկարագրել է որպես առողջության պակաս հայտնի, բայց ոչ պակաս կարևոր բաղադրիչ: