Ինֆանտինոն պատրաստվում է հեղափոխել ֆուտբոլային կանոնները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Ըստ հեղինակավոր The Times պարբերականի՝ մրցաշարում կգործեն նոր, խիստ կանոններ, որոնք անմիջականորեն կվերաբերեն ֆուտբոլիստների վարքագծին։

Գլխավոր նորամուծությունն այն է, որ մրցակցի հետ կոնֆլիկտի կամ վիճաբանության ժամանակ իրենց բերանը ձեռքով կամ մարզաշապիկով փակող ֆուտբոլիստները անմիջապես կպատժվեն կարմիր քարտով։

Բացի դրանից, ՖԻՖԱ-ն մտադիր է անզիջում պայքար մղել մրցավարների որոշումների դեմ ցուցադրական բողոքների ժամանակ։ Ֆուտբոլիստները, ովքեր ի նշան անհամաձայնության ինքնակամ կլքեն խաղադաշտը, նույնպես կհեռացվեն խաղից։

Ընդգծվում է, որ այս կոշտ կանոնակարգը փորձարկման կարգով կկիրառվի բացառապես գալիք համաշխարհային ստուգատեսում՝ ԱԱ-2026-ի շրջանակներում:

Leave a Comment