Կվարացխելիան՝ ՊՍԺ-ի ռեկորդակիր Չեմպիոնների լիգայում

Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի և Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (5:4) երկու գոլ խփելու շնորհիվ դարձել է փարիզյան ակումբի ռեկորդակիր ՉԼ-ի մեկ մրցաշրջանում արդյունավետ գործողությունների քանակով, հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան խփել է 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն էր, որն անցած մրցաշրջանում խփել էր 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Խվիչա Կվարացխելիան 2025թ․ հունվարից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Leave a Comment