Դվալիշվիլին հրաժարվել է գոտեմարտել Ծառուկյանի հետ

Խառը մենամարտերի UFC-ի վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հրաժարվել է գոտեմարտել Արման Ծառուկյանի հետ պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի RAF լիգայում։

«Ինձ առաջարկում էին գոտեմարտել Արման Ծառուկյանի հետ, բայց այդ գոտեմարտն անիմաստ էր։ Արմանը երկու քաշային կարգով բարձր է ինձնից։ Ես տեսա, թե ինչպես Ծառուկյանը հաղթեց Ֆայբերին, և հիասթափված էի։ Ծառուկյանը նրան պետք է չհրեր դեպի տրիբունա։ Յուրայը շատ լավ մարդ է և հրաշալի մարտիկ։

Արմանը միշտ հարգանքով է վերաբերվել ինձ, հրաշալի մարտիկ է և Վրաստանում ծնված իմ հարևանն է Հայաստանից։ Մտածում էի նրա հետ գոտեմարտել, բայց նա ինձնից ուժեղ է ըմբշամարտում»,- ասել է Դվալիշվիլին Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։

Դվալիշվիլին և Ծառուկյանը մայիսի 30-ին Դալլասում հանդես կգան RAF 9 մրցաշարում։

Վրացի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆրենկի Էդգարը, Ծառուկյանինը՝ Քիլոն Ջիմիսոնը։

Leave a Comment