«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ոգևորվող, փող ծախսողները պետք է դրանց որակի մասին այս նկարը նայեն.Ալեն Սիմոնյան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.


««Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգևորող, դրա վրա փող ծախսող մարդիկ, տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի և ճշտության մասին այս նկարը նայեն: 


Այս կազմակերպությունը 


2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում` ի դեպ վերջին` 5-րդ փուլում:


Ըստ այդ հարցման`


1) «Հայաստան» դաշինք 28.7 %,


2) «Քաղաքացիական պայմանագիր» – 25.2%,


3) «Պատիվ ունեմ» – 10.8%,


4) «Բարգավաճ Հայաստան»-5.4%,


5) «Լուսավոր Հայաստան» – 5.2%։


 


Իսկ իրականությունը 2021-ին ՝


«Քաղաքացիական պայմանագիր» – 53․91%,


«Հայաստան» դաշինք- 21․09%,


«Պատիվ ունեմ» դաշինք- 5.22%,


ԲՀԿ- 3.95%,


«Լուսավոր Հայաստան»- 1.22%


Հիմա, թե բա նոր հարցում»:


 


 


Leave a Comment