Գոռ Դավթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Գևորգի Դավթյանի կենսագրությունը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2022-2025թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2017-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

2016 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն քննիչ:

2011-2013թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Leave a Comment