Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ




 


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հետ: 


  


Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: 


  


Քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:


 


 


Leave a Comment