Պարսից ծոցում անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով», – նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։ Փեզեշքիանը նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին «Պարսից ծոցում ցանկացած անկայունության» համար։