Սիմեոնեն և նրա որդին խաղից հետո բախվել են «Արսենալի» պաշտպանի հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա որդին՝ թիմի եզրային հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն, Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո բախվել են Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթի հետ։

​Ինչպես հաղորդում է talkSport-ը, հանդիպման ավարտից հետո տեսախցիկները ֆիքսել են սկանդալային միջադեպը. հանդերձարան գնալիս Ուայթը տրորել է թունելի մուտքի մոտ տեղադրված «Ատլետիկոյի» զինանշանը: Սա առաջացրել է մադրիդյան թիմի խաղացողների և անձամբ գլխավոր մարզչի խիստ դժգոհությունը: Արգենտինացի մասնագետն ու նրա որդին պահանջներ են ներկայացրել և նկատողություն արել անգլիացի ֆուտբոլիստին՝ խորհրդանիշն անարգելու համար, ինչը վերջինիս դուր չի եկել:

​Անգլիացու պատասխանից հետո կողմերի միջև լեզվակռիվ է սկսվել, որն արդեն ենթատրիբունային հատվածում և միջանցքում վերածվել է հրմշտոցի ու քաշքշուկի։ Իրավիճակը հարթելու և կոնֆլիկտի մասնակիցներին բաժանելու համար ստիպված են եղել միջամտել սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները:

​Հիշեցնենք, որ այս թիմերի միջև դիմակայության առաջին խազն ավարտվել էր 1-1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնում:

Leave a Comment