Ռուսաստանը հարվածել է Դնեպր քաղաքին. կա զոհ, վիրավորներ

Ռուսաստանի զինված ուժերն այսօր կեսօրին հարվածել են Ուկրաինայի մեծությամբ երրորդ քաղաք Դնեպրին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասերից մեկին, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս հինգը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

«Հարվածի հետևանքով մեկ մեքենա է վնասվել, տուժել են նաև հարակից խանութներից մի քանիսը», – սոցցանցերում գրել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Leave a Comment