Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այսօր մեր թշնամիները, փոխելով իրենց մոտեցումը, դիմել են ծովային շրջափակման և ծովային առևտրային ուղիների սահմանափակումների ռազմավարությանը՝ որպես Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշման նոր գործիք։ Ծովային շրջափակում և սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանային երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանը և կայունությանը և ոչ մի ազդեցություն չի ունենա», – նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։