Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովում ԱԱԾ-ն կներկայացվի համապատասխան ստորաբաժանմամբ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝  Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ ԱԱԾ մասնակցությունն ապահովել ՀՀ ԱԱԾ իրավասու ստորաբաժանման ներկայացուցչի կողմից: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ ԱԱԾ  ներկայացուցչի պաշտոնի փոփոխման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կառուցվածքում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասությունը վերապահվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2024 թվականի N 171-Ն որոշման մեջ։

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ ԱԱԾ մասնակցությունը կապահովվի ՀՀ ԱԱԾ իրավասու ստորաբաժանման ներկայացուցչի կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրինին։

Leave a Comment