Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջին խաղում պատմական ցուցանիշ է գրանցել։
Այդ խաղում նրա խփած գոլը դարձել է 25-րդը Չեմպիոնների լիգայում։ Նշված ցուցանիշին Ալվարեսը հասել է 41 խաղում։

​Ինչպես հաղորդում է հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը, Ալվարեսն այս արդյունքով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին։ Լեգենդար ֆուտբոլիստից ժամանակին պահանջվել էր 42 հանդիպում՝ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 25 գոլի սահմանագիծը հատելու համար։

Leave a Comment