ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում․ Երևանում կլինի մինչև 20 խաղ

Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ FIFA-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել՝ 2029 թվականի Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Կառավարության նիստի մեկնարկին ասել է  Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Եվ հիմա, ինչպես ասում են, անցնում ենք գործի։ Ինչպես նախատեսված է նախ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ էս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ»,- ասել է  Փաշինյանը և կարևորլ, որ FIFA-ի և Վրաստանի հետ քննարկեն, թե կազմկոմիտեն միասնական է լինելու, թե առանձին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակնկալում են մոտ 100000 երկրպագու և Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին 10 խաղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment