ՕՊԵԿ-ից դուրս գալու ԱՄԷ-ի որոշումը հրաշալի է. Թրամփ

ՕՊԵԿ-ից դուրս գալու ԱՄԷ-ի որոշումը հրաշալի է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել ՕՊԵԿ-ից դուրս գալու Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը՝ նշելով, որ դա թույլ կտա երկրին ինքնուրույն ուղի հարթել և կնպաստի նավթի, գազի ու այլ ապրանքների համաշխարհային գների նվազմանը։

Թրամփը բարձր է գնահատել ԱՄԷ նախագահի պաշտոնակատար Մուհամմադ իբն Զայիդ Ալ Նահայանին՝ նրան անվանելով «մեծ առաջնորդ» և «շատ խելացի» մարդ, ով ցանկանում է գնալ սեփական ճանապարհով։

«Դա միանշանակ լավ է գազի, նավթի և ամեն ինչի գների նվազեցման համար: Մենք խնդիրներ ենք ունեցել ՕՊԵԿ-ի հետ, ուստի ես գոհ եմ այս քայլից»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment