ՉԼ. «Ատլետիկոն» և «Արսենալը» դիմակայության առաջին խաղում չպարզեցին հաղթողին



Սպորտ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ (1-1)։

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածով բացեց հյուրերի հարձակվող Վիկտոր Յոկերեսը։

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 56-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը նույնպես անվրեպ իրացրեց նշանակված 11մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment