Վերջին հակամարտության ընթացքում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է, ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։
«12-օրյա պատերազմի (2025 թվականի հունիսյան հակամարտություն) և վերջին ռազմական գործողությունների ընթացքում Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի նահանգի միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։ Ներկայումս այդ օբյեկտներում իրավիճակը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության և համապատասխան իշխանությունների վերահսկողության տակ», – նշել է նա։
Դիվանագետը նաև պնդել է, որ իր երկիրը «ունի հնարավորություն թիրախային հարված հասցնելու Իսրայելի միջուկային օբյեկտներին», բայց դեռ դա չի արել, քանի որ հասկանում է նման քայլի հետևանքները։
«Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման զենքից զերծ տարածաշրջան», – ընդգծել է Ֆերդոուսի Փուրը։