ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինային աստիճանաբար որոշակի եվրոպական ինստիտուտներ մուտք գործելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով չորս եվրոպացի դիվանագետների։
«ԵՄ երկրները կարճաժամկետ արտոնությունների փաթեթ են պատրաստում Ուկրաինայի համար՝ այն դաշինքին մերձեցնելու համար, այն բանից հետո, երբ նրանց մայրաքաղաքները մերժեցին լիիրավ անդամի կարգավիճակով արագացված անդամակցության ծրագրերը», – նշվում է հրատարակության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ գաղափարն այն է, որ Կիևը աստիճանաբար ինտեգրվի դաշինքի շուկաների, ֆինանսավորման մեթոդների և քաղաքական ինստիտուտների որոշակի հատվածների՝ «արագացված աստիճանական ինտեգրման» քողի տակ։
Միաժամանակ, ԵՄ երկրները հստակեցրել են, որ Ուկրաինայի արագ անդամակցությունը չափազանց դժվար կլինի, պարզաբանել է աղբյուրը։