ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է շուտով կրճատել Գերմանիայում ամերիկյան ռազմական ներկայությունը։ Սա տեղի է ունենում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի շուրջ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ շարունակվող հակասությունների ֆոնին։
«Միացյալ Նահանգները ուսումնասիրում և վերանայում է Գերմանիայում զորքերի հնարավոր կրճատման հարցը, որի վերաբերյալ որոշումը կկայացվի մոտ ժամանակներս»,- սոցցանցերում գրել է Թրամփը։
Թրամփն այս սպառնալիքը հնչեցրել է այն բանից հետո, երբ Մերցն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե Իրանի ղեկավարությունը «նվաստացնում է» ԱՄՆ-ին, և քննադատել էր Վաշինգտոնին պատերազմում ռազմավարության բացակայության համար։ Թրամփն իր հերթին բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ին՝ երկու ամիս տևող պատերազմում ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու համար։
Չորեքշաբթի ավելի վաղ Մերցը նշել էր, որ իր անձնական հարաբերությունները Թրամփի հետ մնում են «այնքան լավ, որքան երբևէ», սակայն հավելել էր, որ ինքը «հենց սկզբից կասկածներ է ունեցել Իրանում սկսված պատերազմի վերաբերյալ»։
Սպիտակ տանը իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը նույնպես փորձում էր կրճատել զորքերը Գերմանիայում՝ պնդելով, որ այդ երկիրը չափազանց քիչ է ծախսում պաշտպանության վրա։
