Թարմացում՝ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ

Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

 

«Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

 

Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment