ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների վերաբերյալ որոշումը կախված է նրանից, թե ինչպես կընթանան Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։
«Չգիտեմ, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտադիր է վերսկսել Իրանի ռմբակոծությունը։ «Մենք բանակցություններ ենք վարում։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ», – հիշեցրել է ամերիկացի առաջնորդը։ «Նրանք (իրանական իշխանությունները – խմբ.) երկար ճանապարհ են անցել։ Բայց հարցն այն է, թե արդյոք նրանք կգնան այնքան հեռու, որքան անհրաժեշտ է», – ասել է Թրամփը։ «Այս պահին իրավիճակն այսպիսին է. երբեք գործարք չի լինի, եթե նրանք չհամաձայնվեն, որ միջուկային զենք չեն ունենա», – հավելել է նախագահը։
Միևնույն ժամանակ, Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի փորձում միջուկային զենք մշակել։ Ավելին, արևմտյան հետախուզական գործակալությունները չեն գտել Իրանի կողմից միջուկային զենք մշակելու որևէ ապացույց։ Հունվարի վերջին, ի թիվս այլոց, այս մասին հայտնել է The New York Times-ը։