Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել





ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայի հետ ընթացող ռազմագործողություններում հրադադար հայտարարելու վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ տոնը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ համատեղ հաղթանակը։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական և ԱՄՆ-Իրան հակամարտություններին վերաբերող հարցեր։ 



Leave a Comment