ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցը որակել է «շատ լավ»։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ամերիկացի առաջնորդը։ «Կարծում եմ՝ նա կցանկանար տեսնել ուկրաինական ճգնաժամի լուծում, դա է այն ամենը, ինչ կարող եմ ասել։ Եվ դա լավ է», – հավելել է Թրամփը։