Չինաստանը ոչ մեկին թույլ չի տա անջատել Թայվանը․ Վան Ի

Չինաստանը ոչ մեկին թույլ չի տա անջատել Թայվանը, չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր ավստրալացի գործընկեր Փենի Վոնգի հետ հանդիպման ժամանակ։

«Վան Ին մանրամասն ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում՝ ընդգծելով, որ ոչ մեկին թույլ չի տրվի անջատել Թայվանը Չինաստանից», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Պեկինում կայացած բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ «Թայվանում խաղաղության և կայունության պահպանման բանալին կղզու անկախությանը վճռականորեն դեմ լինելն է»։

Leave a Comment