Միջուկային սպառնալիքի մակարդակը մեծանում է․ Զախարովա

Միջուկային վտանգի մակարդակի աճը վերջին տարիներին պայմանավորված է Արևմուտքի գործողություններով ստեղծված ռիսկերով, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Այն փաստը, որ վերջին տարիներին միջուկային սպառնալիքի մակարդակը բարձրացել է, կարծում եմ, հստակ, հրապարակայնորեն հասանելի, օբյեկտիվ և համընդհանուր ճանաչված փաստ է։ Մենք այս երևույթի պատճառը տեսնում ենք հենց այն ռազմավարական ռիսկերի մեջ, որոնք կամ վատթարացել են, կամ կրկին ի հայտ են եկել արևմտյան երկրների գործողությունների հետևանքով», – ասել է  Մարիա Զախարովան։

Leave a Comment