Ադրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից – Yerevan Today

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը այսօր առավոտյան ժամանել էր Հայաստան։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական պատվիրակությունը կանգ է առել Աղվերանի «Աբրիկոտ» հյուրանոցքում։

Հիշեցնենք, որ Մուստաֆաևը գլխավորում է Հայաստանի հետ սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովը։ Նշենք, որ հայ-ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թ-ի նոյեմբերին՝ Ադրբեջանում։

«Փաստինֆոն» փորձել էր սահմանազատման Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ճշտել, թե արդյոք հանձնաժողովների հանդիպման շրջանակում է այցը, սակայն գրասենյակից հայտնեցին, որ այդ հարցով որևէ  մեկնաբանությունը տալը ԱԳՆ-ի տիրույթում է։ Մինչդեռ, ԱԳՆ-ից այդ դեռևս որևէ անդրադարձ չկա։

Նշենք, որ Մուստաֆաևի այցի մասին առաջինը հայտնի դարձավ ադրբեջանական լրատվամիջոցներից, որից հետո՝ ԱԳՆ-ն այդ տեղեկատվությունը հաստատեց՝ նշելով որ մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նշենք նաև, որ համացանցում տարածել  է տեղեկատվություն այն մասին, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում հայ գործարարների հետ։ Աղվերանից հեռանալուց՝ լրագրողները նկատել են գործարարներ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի մեքենաները:

Leave a Comment