Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ «դատարկ սպեկուլյացիա» որակելով այն պնդումները, թե Ուկրաինան կամ Մոլդովան կարող են եվրաինտեգրման կամ զարգացման հարցում առաջ անցնել Վրաստանից։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Ուկրաինայում տիրում է ծանր հումանիտար և տնտեսական վիճակ. տնտեսությունը փլուզված է, ենթակառուցվածքները՝ ավերված, իսկ կոռուպցիան հասել է աննախադեպ մակարդակի։
Խոսելով Մոլդովայի մասին՝ Կոբախիձեն այն անվանել է Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկը, հավելելով, որ 2022 թվականից ի վեր Վրաստանին հաջողվել է սեփական տնտեսության ծավալներն ավելացնել և Մոլդովայի հետ տարբերությունը հասցնել շուրջ 14 միլիարդ դոլարի։
Ըստ վարչապետի՝ Մոլդովայում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամն ու կոռուպցիան ուղղակիորեն խոչընդոտում են այդ երկրի աճին, ինչը Վրաստանի հետ համեմատություններն անհիմն է դարձնում։
