Բեռլինի Նոր ազգային պատկերասրահում ներկայացվել է ամերիկացի արտիստ Բիփլի (Մայք Վինքելման) նոր աշխատանքը՝ «Regular Animals» անվանումով;
Ցուցահանդեսում ներկայացվել են ռոբոտ շներ, որոնց գլուխները նմանեցված են հայտնի մարդկանց՝ Իլոն Մասկ, Մարկ Ցուկերբերգ, Ջեֆ Բեզոս, Էնդի Ուորհոլ, Պաբլո Պիկասո և ուրիշներ։
Ռոբոտները շարժվում են թանգարանում, նկարում իրենց շրջապատը և տպում պատկերներ, որոնք ստեղծվում են արհեստական բանականությամբ։ Այդ պատկերները ցույց են տալիս, թե ինչպես կարող է տարբեր «կերպարը» փոխել նույն իրականության ընկալումը․ օրինակ՝ Պիկասոյի շունը ստեղծում է կուբիստական ոճի պատկերներ, իսկ Ուորհոլինը՝ պոպ-արտ ոճով։
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ թանգարանները պետք է օգնեն մարդկանց հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր կյանքը և մտածողությունը։
