Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ մայիսի 5-ին Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքները կազմակերպվելու են սովորական աշխատանքային ռեժիմով, սակայն դիմում-բողոքները կընդունվեն միայն առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Շուրջօրյա կգործի թեժ գծի 096 116 100 հեռախոսահամարը, որով ևս կարող եք դիմել Պաշտպանին»,-ասված է հայտարարությունում։
Մարզային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն բնականոն ռեժիմով։