Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն Աղվերանում է․ ԶԼՄ


Քաղաքականություն


Այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում։ Այս մասին գրում է 24News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հաստատել են  ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։

«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։


Leave a Comment