Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակը մշտական հսկողության տակ է։
· Գլխավոր դատախազը հայտարարել է պետությանը 66 միլիարդ դրամից ավելի արժեքով ապօրինի գույքի վերադարձի մասին։
· Հայաստանն ու Թուրքիան սկսում են Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային փուլը։
· Իսրայելում փորձում են իրավական համաձայնության գալ վարչապետի դեմ հարուցված քրեական գործերի շուրջ։
· ԱՄՆ-ն քննարկում է Լուկաշենկոյի հնարավոր այցը Վաշինգտոն՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պայմանով։