Արարատի մասին ավելի հնչեղ ու սրտին դիպչող տողեր մինչ օրս չեն էլ գրվել․ Չարենցի արձանն էլ ապամոնտաժեք. սադրող է’ հետքը վերացրեք․ Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․

 

«1920-1921 թվականներին, երբ ոչ նորմալ ձևավորված ԽՍՀՄ կար, ոչ էլ առավել ևս սովետական ԿԳԲ, Եղիշե Չարենցը գրեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Գրեց.

 

«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

 

Ինչպես անհաս փառքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»:

 

Սա հատուկ եմ գրում, որ կիսագրագետները չփորձեն իրենցից էլ ավելի անգրագետներին համոզել, թե Մասիսի գովքը մեր դեմ դավադրություն է:

Ի դեպ՝ Արարատի/Մասիսի մասին ավելի հնչեղ ու սրտին դիպչող տողեր մինչ օրս չեն էլ գրվել:

 

Հ.Գ. Չարենցի արձանն էլ ապամոնտաժեք, փողոցն ու դպրոցն անվանափոխեք, այս թղթադրամների մնացորդներն էլ արագ շրջանառությունից դուրս բերեք. սադրող է’ հետքը վերացրեք»:

Leave a Comment