ԱՄՆ-Իրան hակամարտության հետ կապված խաղադրnւյքների գումարը գերազանցել է 2 միլիարդ դոլարը. NBC




 

tert.am. ԱՄՆ-Իրան hակամարտության հետ կապված խաղադրnւյքների գումարը գերազանցել է 2 միլիարդ դոլարը. NBCԻրադարձային


 


Բուքմեյքերներն ավելի քան 2 միլիարդ դոլարի խաղադրույք են ընդունել՝ կապված ԱՄՆ-Իրան հակամարտության հետ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC News-ին:


 


Հեռուստաալիքը վերլուծել է խաղադրույքները աշխարհի ամենահայտնի բուքմեյքերական հարթակներից մեկում՝ Polymarket-ում։ Մասնավորապես, գումար կարելի է դնել այն բանի վրա, թե երբ Միացյալ Նահանգները հաջորդ հրթիռային հարվածը կհասցնի Իրանին։


 


Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ անցկացրին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չհասան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ 


 


 


Leave a Comment