Երևանում ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Leave a Comment