Հայաստանում քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմները – Նորություններ 29.04.2026

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման վերաբերյալ աշխատաժողովին։

Շահագրգիռ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները, դրանց կատարման ուղղութամբ կատարվելիք գործողությունները։

Արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել Հայաստանում բռնագանձված ակտիվների կառավարման համակարգի նախնական հայեցակարգը։

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ:

Leave a Comment